Աղբիւր՝ www.armenianchurch.org

 

Հայաստանեայց առաքելական Ս. եկեղեցին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունում են Ա.Մ.Ն.-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի կողմից յունիսի 26-ին ընդունած H.R.4347 բանաձեւը, որով պահանջում է Ա.Մ.Ն.-ի Պետքարտուղարութիւնից ամենամեայ հաշւետւութիւն ներկայացնել` Թուրքիայում բռնազաւթւած քրիստոնէական սրբավայրերի եւ կալւածքների պահպանութեան, վերականգնման եւ իրաւատէրերին վերադարձման ուղղութեամբ Ա.Մ.Ն.-ի կողմից գործադրւող ջանքերի վերաբերեալ:

Մայր աթոռ սուրբ Էջմիածինը բարձր է գնահատում յանձնաժողովի անդամների ջանքերը` յանուն արդարութեան վերականգնման եւ խաղաղութեան ու համերաշխութեան հաստատման: Որդեգրւած բանաձեւը կարեւոր քայլ է ի պաշտպանութիւն Թուրքիայում քրիստոնէական փոքրամասնութիւնների եւ նրանց իրաւունքների: