Ուրբաթ՝ 2020 թւականի մայիսի 29-ի առաւօտեան ժամը 10:00-ին, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ, հոգեհանգստեան պաշտօն տեղի ունեցաւ՝ ի յիշատակ հայոց ազգի ազատութեան ճանապարհին 1918 թւականին, Բաշ-Ապարանի, Սարդարապատի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերում նահատակւած հայորդիների:

 

Համաճարակի պատճառով կարգը տեղի ունեցաւ առանց ժողովրդի մասնակցութեան:


Թղթակից (Նոր Ջուղա)