Չորեքշաբթի՝ օգոստոսի 14-ին, Հայաստանում ընթացող Համահայկական 7-րդ խաղերի եօթերորդ օրւայ արդիւնքում, Սպահանի մարզական քարաւանը շարունակեց իր յաջողութիւնների շարանը: Սկաւառականետում մարզաճիւղում Նարէ Ղարախանեանն առաջին հանդիսանալով արժանացաւ ոսկէ մեդալի, իսկ 100 մետր վազքում Վանա Շիրւանեանը գրաւեց երրորդ տեղը եւ պարգեւատրւեց բրոնզէ մեդալով: Տղամարդկանց բասկետբոլի հանդիպումների շրջագծում Սպահանի բասկետբոլիստներին յաջողւեց 71-67 հաշւով յաղթել Հալէպի խմբին:

Յատկանշական է, որ Սպահանի կանանց եւ տղամարդկանց բասկետբոլի խմբերը մինչեւ խաղերի 7-րդ օրւայ աւարտը եղել են անպարտելի եւ բոլոր հանդիպումներում յաջողել են առաւելութեան հասնել: 

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարները տրամադրեցին պատւիրակութեան պատասխանատուները