Ուրբաթ՝ թւականիս մարտի 14-ին, Նոր Ջուղայի ս. Ամենափրկչեան վանքում, ի ներկայութեամբ Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերի թեմակալ առաջնորդների, իրանահայ երեք թեմերի Թեմական խորհուրդների եւ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի ոգեկոչման կենտրոնական մարմինների ատենապետերի ու Հայ դատի յանձնախմբերի ներկայացուցիչների, տեղի ունեցաւ միջթեմական հանդիպում Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի ծրագրերի համադրութեան օրակարգով: Հանդիպման ընթացքում քննարկւեցին 100-ամեակի ոգեկոչման ձեռնարկների ծիրում երեք թեմերի ծրագրերը եւ համադրութիւններ կատարւեցին համատեղ իրագործելի աշխատանքների շուրջ: 

Ժողովականները բարձր գնահատեցին միջթեմական նման հանդիպումների կազմակերպումը եւ անհրաժեշտ գտան դրանց շարունակութիւնը, որը նպաստելու է համայնքային եւ համազգային նշանակութեամբ ծրագրերի առաւել արդիւնաւէտ իրականացմանը: 

Սպահանի Հայոց Թեմի

Թեմական Խորհուրդ