Աղբիւր՝ www.alikonline.ir

Իրանահայ ճանաչւած բասկետբոլիստ Արէն Դաւուդին հրաժեշտ տւեց Իրանի բասկետբոլի ազգային հաւաքականին:

Փետրւարի 21-ին, բասկետբոլի 2019 թւականի Աշխարհի առաջնութեան ընտրական փուլի շրջանակում, Ճապոնիայի ընտրանու դէմ հանդիպման աւարտից յետոյ, Իրանի բասկետբոլի ազգային հաւաքականի աւագ Արէն Դաւուդին հրաժեշտ տւեց ազգային հաւաքականին:

«Սերնդափոխութեան պահը հասունացել էր: Վրայ էր հասել ազգային հաւաքականում ասպարէզը երիտասարդներին զիջելու ժամանակը: Որոշման կապակցութեամբ նախապէս տեղեկացրել էի մարզչական շտաբին»,- լրագրողների հետ զրոյցում ասել է Արէնը՝ շնորհակալութիւն յայտնելով բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում աջակցել են իրեն:

«alikonline»-ը յաջողութիւն է մաղթում սիրելի Արէնին՝ կեանքի բոլոր ասպարէզներում: