Փետրւարի 9-ից 11-ը Սպահանում՝ Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան մարզասրահում, հիւրընկալութեամբ միութեան բասկետբոլի խմբի, կայացաւ Իրանի Կանանց բասկետբոլի Բ կարգի խմբի եզրափակիչ մրցաշարը, որի արդիւնքում երկրորդ տեղը գրաւեց Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւնը:

Շնորհաւորելով միութեան բասկետբոլի խմբի անձնակազմին՝ լիգայի Ա կարգի խմբում ներգրաււելու կապակցութեամբ, մաղթում ենք առաւել յաջողութիւններ յառաջիկայ մրցութիւններում: