Կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան, ուրբաթ՝ դեկտեմբերի 16-ին ժամը 10:00-ից 22:00-ը միութեան   հանդիսութիւնների  դահլիճում տեղի ունեցաւ  Ամանորեայ վաճառք, որին մասնակցել էին՝ Նոր Ջուղայի Հայուհեաց  Բարեգործական ընկերութիւնը,  Հայ Ուս. Չհարմահալ միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղը եւ Հայոց ազգ. «Արմէն» տարրական երկսեռ  համալիրի աշակերտական խորհուրդն ու այլ անհատ մասնակիցներ: Վաճառքի կազմակերպման գործում համագործակցել էին Երէցների, Մշակութային եւ Սկաուտական միաւորները:

Ամանորեայ ամենամեայ վաճառքը առիթ է ընձեռում համայնքի անդամներին՝ ունենալու յատկապէս Նոր տարւայ թեմաներով ձեռարւեստի եւ շուկայական զարդերի  ու սպասքների վաճառք:

 
Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան
Թղթակից Երանուշ Թահմազեան
 Լուսանկարները՝ հեղինակի