Կիրակի՝ 2016 թ. հոկտեմբերի 30-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Շահինշահրի Հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի սաները դպրոցի տեսչութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի ուղեկցութեամբ այցելեցին համայնքի «Սրբոց Վարդանանց» դպրոցի գրադարանը:

Դպրոցի գրադարանում նրանց ողջունեցին հայերէն բաժնի փոխտեսուչ Արիս Դաւթեանը եւ գրադարանավարուհի Անահիտ Այւազեանը: Բարիգալստեան խօսքից յետոյ, գրադարանավարուհին մատչելի լեզւով սաներին ներկայացրեց գրքերի կախարդական աշխարհը՝ ներկայացնելով նրանց մի քանի մանկական հետաքրքիր  գրքեր, արձակ եւ չափածոյ ժողովածուներ: Մանուկները մօտիկից ծանօթացան գեղեցիկ պատկերազարդ մանկական գրքերի հետ: Այնուհետեւ գրադարանավարուհին մի գեղեցիկ հեքիաթ պատմեց մանուկների համար եւ այսպիսով սաները հաճելի պահեր վայելեցին գրադարնում:

Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան Թղթակից՝
Վ. Յարութիւնեան