Թեմիս ազգային հաստատութիւններ այցելութեան շրջագծում, 2016 թւականի նոյեմբերի 2-ի երեկոյեան, Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը համատեղ հանդիպում ունեցաւ Փերիոյ Կրթ. միութեան Կենտ. վարչութեան եւ Հայ Ուսում. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի վարչութեան անդամների հետ՝ զոյգ միութիւններին յատկացւած կենտրոնատեղիում:

Հանդիպման ընթացքում զրոյց ծաւալւեց երկու միութիւնների առաքելութեան, իրականացրած աշխատանքների եւ յետագայ ծրագրերի շուրջ, որի արդիւնքում Հայր սուրբն առաւել ծանօթացաւ սոյն հաստատութիւնների կառոյցին, անցեալին ու ապագայ գործունէութեանը:

Վերջում տեղի ունեցաւ համեստ հիւրասիրութիւն:

 Թղթակից (Նոր Ջուղա)