Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը՝ թեմի ազգային մարմինների ներկայացուցիչների ընկերակցութեամբ, հինգշաբթի՝ հոկտեմբերի 27-ին, ճանաչողական այցով մեկնեց Սպահան նահանգի Փերիոյ գաւառ: Այս ծիրում գերպ. Հայր Սուրբն այցելեց Սնկերտ գիւղի Ս. Ստեփանոս, Բոլորանի Ս. Ղուկաս,  Խոյգան գիւղի Ս. Աստւածածին եւ Ղարղունի Ս. Նշան եկեղեցիներ ու մօտիկից ծանօթացաւ իւրաքանչիւր եկեղեցու վարչութեան կատարած աշխատանքներին՝ սրբավայրը բարեկարգ վիճակում պահելու ուղղութեամբ: 

Գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանին նշւած գիւղերում ջերմ դիմաւորեցին պատկան եկեղեցիների վարչութիւնների անդամները, ինչու չէ նաեւ տեղի հայ բնակինչերը: 

Պատւիրակութիւնն այցելեց նաեւ Նամակերտ գիւղի նախկին ազգային հիւանդանոց, որն այժմ ծառայում է որպէս զբօսաշրջիկների կացարան եւ ճամբարների կեցութեան վայր:

 Թղթակից (Նոր Ջուղա)