Երկուշաբթի՝ 2016 թւականի հոկտեմբերի 10-ի առաւօտեան, Մանուկների համաշխարհային օրւայ առիթով, Շահինշահրի Հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի տեսչութեան եւ ուսուցչական կազմի նախաձեռնութեամբ՝ զբօսանք էր կազմակերպւել կրթօջախի սաների համար:

Դպրոցի սաները իրենց պատասխանատուների ուղեկցութեամբ՝ զբօսայգում անցկացրին զւարճալի պահեր:

Օրւայ առիթով կազմակերպւել էին հաճելի խաղեր եւ մրցոյթներ, որոնց մեծ սիրով մասնակցեցին դպրոցի սաները՝ դրսեւորելով իրենց ձիրքն ու մրցունակ լինելը:

 
Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան Թղթակից՝
Վ. Յարութիւնեան