ՀՀ Սփիւռքի նախարարութեան կազմակերպած «Իմ Հայաստան» 3-րդ համահայկական փառատօնին մասնակցելու նպատակով Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան «Կռունկ» պարախումբը յուլիսի 21-ին մեկնել է Հայաստան: 

Յունիսի 22-ին «Իմ Հայաստան» փառատօնին ընդառաջ պարախմբի պատասխանատուները մասնակցել են ՀՀ Սփիւռքի նախարար՝ Հրանուշ Յակոբեանի հետ կազմակերպւած հանդիպմանը եւ խմբի պատասխանատուն հանդէս է եկել շնորհակալական խօսքերով: 

Նոյն օրը երեկոյեան պարախումբը մասնակցել է Ալ. Սպենդիարեանի անւան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 25-ամեակին նւիրւած «Իմ Հայաստան» փառատօնի պարարւեստի օրեր ծրագրի բացման հանդիսաւոր արարողութեանը եւ հանդէս է եկել Սայեաթ Նովայի «Նազանի երգի» ներքոյ:

Յուլիսի 24-ին պարախումբը հիւրընկալւել է Շիրակի Մարզում եւ ճանապարհին  այցելել է 7-րդ դարում կառուցւած Սուրբ Գրիգոր եկեղեցին, իսկ Գիւմրիում՝  Սուրբ Աստւածածին Մայր եկեղեցին: 

Նոյն օրը երեկոյեան համերգով հանդէս է եկել Գիւմրիի «Վարդան Աճեմեան» անւան պետական դրամադիկական թատրոնում:

Յուլիսի 26-ին այցելել է Ծիծեռնակաբերդ եւ հաւաքական ծաղկեմատոյցով իր յարգանքի տուրքն է մատուցել Հայոց Ցեղասպանութեան սուրբ Նահատակների յիշատակին:

Յուլիսի 27-ին Հայոց բանակի զինւորների համար Հայկական ժողովրդական պարերի կատարումով հանդէս է եկել ՀՀ Զինւած ուժերի Նուբարաշէնի թիւ N Զօրամասում: Եզրափակիչ կատարումների աւարտին Սփիւռքի նախարարութեան «Իմ Հայաստան» փառատօնի Մշակութային հարցերով պատասխանատու՝ Լաուրա Աւետիսեանը «Կռունկ» պարախմբի գեղարւեստական ղեկավար՝ Նունէ Մկրտչեանին յանձնել է փառատօնին մասնակցելու հաւաստիագիր եւ յուշամեդալ:

Պատւիրակութեան ընդհանուր պատասխանատու Քարմէն Ղեւեանը մասնակցել է «Armnews» հեռուստաընկերութեան «Առաջին ծրագիր» հաղորդաշարին եւ ուղիղ եթերում պատասխանել է հաղորդավարի կողմից հնչած հարցերին: 

Սփիւռքի նախարարութեան «Հայերն այսօր» Էլեկտրոնային պարբերականի թղթակիցը հարցազրոյց է ունեցել Խմբի ղեկավար եւ պարուսոյց Նունէ Մկրտչեանի հետ: 

Պատւիրակութիւնը յուլիսի 29-ին  վերադարձել է Նոր Ջուղա:

Նշելի է, որ պարախումբը այբբենական կարգով ներկայացրել են Ալմարա Թահմազեանը, Անիա Թորոսեանը, Անիշա Խաչեանը, Անի Մկրտչեանը, Թէա Թահմազեանը, Լուսին Մինասեանը, Մինելի Ղազարեանը, Սելին Մկրտչեանը եւ փորձավար Քրիստինէ Յակոբեանը:

 
 Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան
 թղթակից Երանուշ Թահմազեան
Լուսանկարները տրամադրել է՝ Նունէ Մկրտչեանը