Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Շիրազի հայոց միութեան փոխ-նախագահն ասել է.­ «Թէև օտար երկրները, յատկապէս արեւմուտքցիները, մուսուլմանների եւ կրօնական փոքրամասնութիւնների միջեւ գոյութիւն ունեցող խտրականութեան մասին մեծ քարոզչութիւն են անում, սակայն ես վստահութեամբ ասում եմ մեր եւ միւս իրանցիների միջեւ ոչ մի խտրականութիւն չկայ»։

Շիրազում «ԻՌՆԱ»­ին տւած ասուլիսի ժամանակ, Հերմոնդ Արութիւնեանն ասել է.­  «Ուսման և զինւորական ծառայութեան շրջանները, համալսարան մուտք գործելը եւ նոյնիսկ արտագաղթը, Իրանում ապրող միաստւածային կրօնական փոքրամասնութիւնների համար շատ հեշտ գործընթացներ են եւ այդ ոլորտներում նրանք դժւարութիւն չունեն»։

Հարաւային իրանահայոց թեմում, Շիրազի հայերի պատգամաւորն ասել է.­ «Նոյնիսկ տնտեսական դժւարութիւնները Իրանում մուսուլմանների եւ կրօնական փոքրամասնութիւնների համար նոյն են եւ այդ տեսակէտից էլ խտրականութիւն չկայ»։

Շիրազի հայոց միութեան փոխ-նախագահն ասել է.­ «Մենք էլ միւս իրանցիների նման իսլամական յեղափոխութիւնը մեր սեփականութիւնն ենք համարում եւ դրա պահպանման համար ոչ մի ջանք չենք խնայում»։

«Իրանի իսլամական յեղափոխութեան յաղթանակի տարեդարձին, հայերն եւս միւս իրանցիների նման մասնակցում են 22 բահմանի օրւայ մեծ քայլարշաւին»,­ յաւելել է Արութիւնեանը։