- Յունւար 2016 թւականին Կրթադաստիարակչական հիմնարկի 3-րդ բաժանմունքի տնօրէն պրն. Աբօլֆազլ Դաղիղը, աշխատակազմով, Նոր տարւայ առիթով այցելեց դպրոց: Հանդիպման ընթացքում շնորհաւորանքից ու բարեմաղթանքից յետոյ, նա դպրոցի աշխատակազմին գնահատագրեր յանձնեց, որից յետոյ տեղի ունեցաւ համեստ հիւրասիրութիւն դպրոցի Ծնողական խորհրդի միջոցով:

- Յունւար 2016 թւականին Կրթադաստիարակչական հիմնարկի ոչ-շահադիտական դպրոցների գլխաւոր տնօրէնը եւ նոյն հիմնարկի 3-րդ բաժանմունքի պատասխանատուները դպրոց այցելեցին, եւ հանդիպում ունեցան ուսուցչական կազմի հետ: Ընձեռւած առիթի ընթացքում նրանք լսեցին ուսման գործընթացի առնչութեամբ ունեցած դժւարութիւնները եւ ուսուցիչների առաջարկները:

- Յունւար 2016 թւականին Կրթադաստիարակչական հիմնարկի պատասխանատուների եւ մի շարք դպրոցների տնօրէնների մասնակցութեամբ դպրոցում կայացաւ խորհրդաժողով: Ժողովում քննարկւեց զանազան նիւթեր եւ աւարտւեց հիւրասիրութեամբ:

- Յունւար 2016 թւականին Սպահանի ոստիկանապետի տեղակալ Ղաֆառին եւ Սպահանի 15-րդ շրջանի ոստիկան Քալանթառին, այցելեցին դպրոց: Ոստիկանապետը աշակերտներին բացատրեց, թէ դպրոցից մինչեւ տուն հասնելը, ի՞նչ հարցեր կարելի է աջաջանան, որոնցից խուսափելու նպատակով նախազգուշական եւ ապահովական միջոցներ խորհուրդ տւեց:

Ժամանած ոստիկանապետը դպրոցի տնօրէններ օրդ. Լիոնտին Աբրահամեանին եւ պրն. Վրէժ Շիրւանեանին գնահատագրեր յանձնեց:

- 3 փետրւար 2016 թւականի առաւօտեան «Արմէն» երկսեռ համալիրի 5-րդ եւ 6-րդ դասարանի աշակերտները, ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի ընկերակցութեամբ մասնակցեցին Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմում, հայազգի նահատակների Հոգեհանգսեան արարողութեանը, ապա ծաղիկներ զետեղեցին իւրաքանչիւրի շիրիմին:

- 4 փետրւար 2016 թւականի առաւօտեան «Արմէն» երկսեռ համալիրի 5-րդ եւ 6-րդ դասարանի աշակերտները, դպրոցի տնօրինութեան, ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի ընկերակցութեամբ մասնակցեցին «Սրբոց Վարդանանաց» տօնի առիթով Ս.Ա. Վանքի եկեղեցում մատուցւած Ս. Պատարագին: Օրւայ քարոզը լսելուց յետոյ ստացան Ս. Հաղորդութիւն:

- 6 փետրւար 2016 թւականի առաւօտեան «Արմէն» երկսեռ համալիրի 1-ին մինչեւ 6-րդ դասարանի աշակերտները, դպրոցի բակում ներկայացրեցին համեստ յայտագիր: Աւելի բարձր դասարանցիներն ամփոփ կերպով անդրադարձան Վարդանանց պատերազմին: Ներկայացրեցին Ս. Վարդան Մամիկոնեանի արտասանաց ճառը, իր զինւորներին խրախուսելու նպատակով: Հնչեցին օրւայ պատշաճ երգեր եւ ասմունքներ: Փոքր դասարանի աշակերտները Սրբոց Վարդանանաց տօնին յատուկ լոզունգով համալրեցին նախաձեռնութիւնը:

«Սրբոց Վարդանանց» տօնին նւիրւած մի ամբողջ շաբաթւայ ընթացքում աշակերտներն ընթերցեցին նիւթեր եւ պատրաստեցին պատի թերթեր:

Նախաձեռնութեամբ դպրոցի տնօրինութեան եւ Ծնողական Խորհրդի, դպրոցի սրահում կազմակերպւեց գրքերի ցուցահանդէս-վաճառք, նւիրւած Իրանի իսլամական յեղափոխութեան 37-րդ տարելիցին: Բազմաթիւ այցելուներ վայելեցին ընձեռած հնարաւորութիւնը: Գրքերը դասաւորւել էր զանազան տարիքի եւ համապատասխան ենթաբաժանումներով` հայերէն, պարսկերէն եւ անգլերէն լեզուներով, գիտական, կրօնական, ուսուցողական եւ այլ բնոյթի բովանդակութեամբ:

Ցուցահանդէսն իր տեւողութեան ամբողջ ընթացքում մեծ ոգեւորութիւն եւ եռուզեռ ստեղծեց թէ՛ դպրոցում եւ թէ՛ աշակերտների մօտ:

- 7 փետրւար 2016 թւականին Բարեկենդանը տօնւեց դպրոցի հարազատ մթնոլորտում: Սոյն տօնի ընթացքում դպրոցի աշակերտները հանդէս եկան իրենց ձեռքով պատրաստած դիմակներով: Իւրաքանչիւր աշակերտ իր դասարանով ներկայացաւ իրաւարար ուսուցչական կազմին, ցուցադրելով այն դիմակները, որոնք պատրաստւել էին ճաշակով եւ բծախնդրութեամբ: Երեխաները կրում էին նաեւ պատրաստի դիմակներ, որոնք մաս չկազմեցին մրցոյթին, իսկ պատրաստւած դիմակների լաւագոյնները գնահատւեցին եւ ստացան նւէրներ: Դպրոցի աշակերտները Ծնողական խորհրդի միջոցով պատրաստւած պատառներով հիւրասիրւեցին:

- 10 փետրւար 2016 թւականին, Իրանի իսլամական յեղափոխութեան 37-րդ տարելիցը տօնւեց դպրոցի յարկի տակ: Իւրաքանչիւր դասարանի աշակերտութեան համար նախատեսւել էր մէկական մարզական մրցութիւն, դպրոցի մարզանքի ուսուցիչների նախաձեռնութեամբ:

Կազմակերպւածը մեծ խանդավառութիւն ստեղծեց: Մրցոյթների յաղթողները գնահատւեցին պարգեւներով: Ծրագրի աւարտին աշակերտները հիւրասիրւեցին պատրաստւած պատառներով:

- 14 փետրւար 2016 թւականին երթեւեկութեան կանոնների պահպանման դասընթացներ անցկացւեցին դպրոցի «Ալենուշ Տէրեան» սրահում, սոյն բնագաւառի պատկան պատասխանատու տկն. Ֆառահի միջոցով: Պատասխանատուն երթեւեկութեան կանոնների կապակցութեամբ մի շարք կարեւոր ցուցմուքներ տւեց, ապա տրւած հարցերին համապատասխան ու անթերի պատասխանողներին գնահատեց նւէրներով:

- 14 փետրւար 2016 թւականին դպրոցի բակում տօնւեց Տեառնընդառաջը: Օրւայ խորհուրդը բացատրելու եւ արարողութեան կարգը կատարելու նպատակով հրաւիրւել էր արժն. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը: Արարողութիւնից յետոյ թուփը բոցավառւեց քահանայի ձեռամբ:

Աւանդութեան համաձայն Ծնողական խորհրդի միջոցով պատրաստւած հրուշակը եւ չարազը բաժանւեց աշակերտութեանը:

Յատկանշական է որ Տեառնընդառաջի արարողութեանը ներկայ էին Կրթադաստիարակչական հիմնարկի 3-րդ բաժանմունքի պատասխանատուները եւ Ղազւին քաղաքից ժամանած պատւիրակութիւն` կազմւած ուսման ոլորտի պատասխանատուներից: