2016 թւականի փետրւարի 13-ի առաւօտեան՝ Շահինշահրի Հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանում տօնւեց Տեառնընդառաջը:

Աւանդական հրավառութիւնը նշելու համար դպրոցի Ծնողական խորհուրդը պատրաստել էր հրավառութեան թուփը, որը վառւեց՝ մեծ հետաքրքրութիւն պատճառելով փոքրիկներին:

Այնուհետեւ սաները  դաստիարակների հետ կրակի շուրջ պտտւելով ուրախ պահեր վայելեցին եւ նրանց օգնութեամբ ցատկեցին կրակի վրայից:

Ծրագրի աւարտին սաները ստացան գունագեղ փաթեթաւորումներով պատրաստւած քաղցրաւենիքները եւ ուրախ վերադարձան իրենց տները: