Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան 19-րդ Պատգամաւորական ժողովը, մասնակցութեամբ՝ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ներկայացուցչի, թեմի Հաշւեքննիչ մարմնի, միութեան արտօնատիրոջ, Կենտրոնական վարչութեան, միաւորների վարչութիւնների ներկայացուցիչների, միաւորների եւ Շահինշահրի մասնաճիւղի՝ Ընդհանուր կամ Ներկայացուցչական ժողովներից ընտրւած պատգամաւորների ու հրաւիրեալների, գումարւեց 2014 թւականի յունւարին:

Ժողովի բացումից յետոյ, միութեան Կենտրոնական վարչութիւնը ներկայացրեց 2012-2013 թւականների երկամեայ գործունէութեան նիւթա-բարոյական զեկոյցը, որից յետոյ ժողովը քննարկեց օրակարգի իւրաքանչիւր կէտը եւ կայացրեց համապատասխան որոշումներ՝ միութեան յառաջիկայ երկամեայ գործունէութեան շուրջ:

Վերջում տեղի ունեցաւ միութեան Կենտրոնական վարչութեան ընտրութիւնը եւ կատարւեց պարտականութիւնների բաժանում, ըստ հետեւեալի.

Պրն. Մասիս Մինասեան՝                      Նախագահ

Տկն. Այլին Մելիքեան՝                          Փոխ-նախագահ

Տկն. Միգանուշ Տէր-Մարտիրոսեան՝     Քարտուղար

Պրն. Զարեհ Յովսէփեան՝                    Գանձապահ

Պրն. Նարբէյ Քոչար՝                            Գոյքապահ

Պրն. Էդւարդ Ղազարեան՝                    Խորհրդական

Տկն. Լորեթա Դաւթեան՝                      Խորհրդական