Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Երէցների միաւորի նախաձեռնութեամբ եւ համագործակցութեամբ միաւորի անձնակազմի ու միութեան Մշակութային եւ Ուսանողական միաւորների, կիրակի՝ փետրւարի 15-ի երեկոյեան, միութեան մարզասրահում նշւեց հայկական աւանդական Բուն Բարեկենդանը:

  Երէցների միաւորի անունից ներկաներին ողջունեց Սեդա Բարղեանը եւ անդրադարձաւ Բարեկենդան տօնի ծագումնաբանութեանը եւ նրան կապւող ծէսերին ու աւանդոյթներին, ապա Մշակութային միաւորի «Կռունկ» պարախումբը Յակոբ Մարգարեանի ղեկավարութեամբ հանդէս եկաւ «Շիրակի»  պարով, որից յետոյ մեծ թւով տարազաւորներ մասնակցեցին կերպարների ներկայացմանը: Ելոյթների աւարտին պարախումբը եւ տարազաւորները գնահատւեցին գնահատագրերով: Հանդիսութեան ընթացքում ներկաները վայելեցին Երէցների միաւորի պատրաստած աւանդական ճաշատեսակները, բարեկենդանին յատուկ կերպարներով  քաղցրաւենիքներն ու այլ ուտեստները։

Նշելի է, որ միաւորը կազմակերպել էր դիմակների վաճառք, նաեւ նախատեսւել էր տեղի վրայ օրւան պատշաճ դիմայարդարման հնարաւորութիւն, որի համար իր համածակցութիւնն էր բերել Ուսանողական միաւորը: