2015 թւականի փետրւարի 11-ին, Սպահանի հայոց թեմի թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արքեպս. Չարեանի գլխաւորութեամբ, Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետերը, Իրանի իսլամական յեղափոխութեան 36-րդ տարեդարձի առթիւ այցելեցին Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում նահատակ-զինւորներ՝ Հրաչ Յակոբեանի, Վարդան Աբրահամեանի, Վրէժ Բաղումեանի, Ռայմոնդ Խաթուննեժադի (Բաղրամեան) եւ Հենրիկ Տ. Յովհաննիսեանի ընտանիքներին:

Պատւիրակութեան անդամները, հանդիպման ջերմ մթնոլորտում, մտերիմ զրոյց ունեցան նահատակների ընտանիքների հետ, նրանց մաղթելով առողջութիւն եւ երջանկութիւն: Ազգային մարմինների ներկայացուցիչները մեծապէս արժեւորեցին նահատակ հայորդիների հաւատարմութիւնը երկրի նկատմամբ եւ նրանց սխրանքն ու անձնազոհութիւնը, այն համարելով հայութեան համար պարծանքի եւ հպարտանալու առիթ: