Աղբիւր՝ www.hyeli.com

 

Թեհրանի, Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերի առաջնորդներ՝ գերշ. Տ. Սեպուհ արքեպս. Սարգիսեան, գերշ. Տ. Բաբգէն արքեպս. Չարեան եւ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեան, Պատգամաւորական ժողովներ, Թեմական, Կրօնական եւ Եկեղեցական խորհուրդներ, ազգային մարմիններ, մարզա-մշակութային միութիւններ, զանգւածային լրատւամիջոցների աշխատակիցներ, ուսանողներ, աշակերտներ, ընկերներ եւ սիրելի հայրենակիցներ,

Հոգու մեծ ցնծութեամբ ցանկանում ենք շնորհաւորել Ձեզ, Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ:

2015 թւականը խորհրդանշւում է Հայոց Մեծ Եղեռնի 100-ամեակով, որի եւ առաւել քան երբեք պարտաւորեցուցիչ հանգամանք է՝ ազգովի լարւելու, բազմապատկելու եւ միաւորելու ճիգերը եւ յառաջ շարժւելու՝ յանուն մեր պանծալի ժողովրդի իրաւունքների վերականգնման:

Աղօթում ենք առ Բարձրեալն Աստւած, որ պարգեւի Ձեզ առողջութիւն, խաղաղ օրեր, երջանկութիւն եւ ամենայն բարիք:

 
Ի.Ի. խորհրդարանում
Հիւսիսային եւ Հարաւային պատգամաւորներ
Դկտր. Կարէն Խանլարեան
Ռոբերտ Բեգլարեան