Երէկ՝ սեպտեմբերի 26-ի երեկոյեան ժամը 8-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ հանդիսաւոր տօնակատարութեամբ նշւեց Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 23-րդ տարեդարձը: 

Ժողովրդական տօնակատարութիւնը բացւած յայտարարւեց Իրանի Իսլամական եւ Հայաստանի Հանրապետութիւնների դրօշակների արարողութեամբ եւ օրհներգերի յոտնկայս ունկնդրութեամբ: Ծրագրում օրւայ առթիւ արտայայտւեցին Սպահանի հայոց թեմի՝ Թեմական խորհրդի ատենապետ Նոէլ Մինասեանն ու առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը, իսկ երգերի կատարումներով ներկաների տօնական տրամադրութիւնն առաւել բարձրացրեց Հայաստանից հրաւիրւած երգիչ՝ Դաւիթ Սասունցին (Դաւիթ Թուջարեան):

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան