Դեկտեմբերի 28-ին իսլ. Խորհրդարանում իրանահայութեան զգոյգ պատգամաւորներ Արա Շահվերդեանը եւ Ռոբերտ Բեգլարեանը հանդիպել են ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Արցախեան վերջին պատերազի հետեւանքներով ստեղծւած Հայաստանեան եւ տարածաշրջանային վերջին զարգացումները, նոր մարտահրաւէրների պայմաններում հայ-իրանական յարաբերութիւնների զարգացման տեսլականը , եւ երկու երկրների մակարդակում խորհրդարանական յարաբերութիւնների ամրապնդմանը միտւած քայլերը: