Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը յունւարի 14-ին ցաւակցական հեռագիր է յղել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիին՝ Քարաջ քաղաքի մօտ «Բոինգ 707» օդանաւի կործանման կապակցութեամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Ինչպէս տեղեկացնում են Հայաստանի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի հասարակայնութեան և տեղեկատւութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից, նախագահ Արմէն Սարգսեանը ցաւակցութիւն ու զօրակցութիւն է յայտնել նախագահ Ռոհանիին, զոհւածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով ոգու ամրութիւն և համբերութիւն՝ ծանր վիշտը յաղթահարելու համար: