Աղբիւր՝ www.yerkir.am

Նախագահ Սերժ Սարգսեանը ցաւակցական հեռագիր է յղել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիին` Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալէ բնակավայրի յարակից տարածքում հարիւրաւոր զոհերի պատճառ դարձած աւերիչ երկրաշարժի կապակցութեամբ:

Հանրապետութեան Նախագահը խորին վշտակցութիւն եւ զօրակցութիւն է յայտնել Իրանի նախագահին եւ բարեկամ ժողովրդին` զոհւածների ընտանիքներին եւ հարազատներին մաղթելով համբերութիւն, ուժ եւ կորով, իսկ վիրաւորներին` շուտափոյթ ապաքինում: