Աղբիւր՝ www.yerkir.am

Հայաստանը ԵԱՏՄ-ի շրջանակում բանակցում է Իրանի հետ ազատ առեւտրի մասին պայմանագիր կնքելու վերաբերեալ: Այդ մասին РИА Новости-ի հետ զրոյցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը:

«Մենք, ԵԱՏՄ անդամների համաձայնութեամբ, ազատ առեւտրի գօտի ենք ստեղծել Մեղրիում` Իրանի հետ սահմանին, եւ հաշւի առնելով այն փաստը, որ այն կողմում նոյնպէս գործում է ազատ տնտեսական գօտի, այստեղ, իհարկէ, մեծ հնարաւորութիւններ կան: Մենք ԵԱՏՄ շրջանակում բանակցութիւններ ենք վարում իրանական կողմի հետ ազատ առեւտրի մասին պայմանագիր կնքելու վերաբերեալ: Ես կարծում եմ, որ բանակցութիւններն արդիւնաւէտ կաւարտուեն, եւ մենք կը ստորագրենք համաձայնագիրը»,- ասել է ՀՀ նախագահը: