Մայիսի 25-ին, Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ատենապետեր Թաթուլ Օհանեանը եւ Վարուժ Մինասեանը, Թեմական խորհրդի անդամ Նորայր Թումանեանը եւ Հայ դատի յանձնախմբի ներկայացուցիչ Վահէ Թորոսեանը հանդիպում ունեցան Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի եւ դեսպանութեան կազմի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրեց Հայաստան-Իրան յարաբերութիւնների ներկայ վիճակը, երկկողմ ծրագրերի իրականացման ընթացքը, հայկական թեմերի հետ դեսպանութեան փոխյարաբերութիւններն ու առկայ խնդիրները:

Թեմիս պատւիրակութեան անդամները ներկայացրեցին համայնքային կեանքի տարբեր բնագաւառներում իրականացւող աշխատանքները, կրթական եւ մարզամշակութային առանձին ծրագրերի իրականացման, ինչպէս նաեւ Հայաստանում մի շարք մշակութային, կրթական եւ տնտեսական ներդրումների իրագործման կապակցութեամբ:

Քննարկւեցին համայնքի հայ գործարարների` Հայաստանում տնտեսական գործունէութեամբ զբաղւելու հնարաւորութիւնները, անդրադարձ եղաւ Երեւան-Սպահան քոյր քաղաքների համագործակցութեան եւ համատեղ իրականացւող հետագայ միջոցառումներին։