ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջաւադ Զարիֆը կոչ է արել անյապաղ դադարեցնել ռազմական գործողութիւնները. այս մասին տեղեկացրել է ԻՍՆԱ լրատւական գործակալութիւնը:

Զարիֆը թւիթերում գրել է. «Իրանն ուշիուշով հետեւում է ԼՂ-ում տագնապալի բռնութիւններին: Մենք կոչ ենք անում անյապաղ դադարեցնել ռազմական գործողութիւնները եւ տարաձայնութիւնները յաղթահարելու համար յորդորում ենք երկխօսել:

Մեր հարեւանները մեզ համար առաջնահերթութիւն են, եւ մենք պատրաստ ենք բանակցութիւնների անցկացման համար մատուցել բարի ծառայութիւններ: Ներկայումս խաղաղութիւն է պէտք մեր տարածաշրջանին»: