Իսլ. Խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանն Նոր Ջուղա կատարած իր 2-րդ աշխատանքային այցի ընթացքում, երեքշաբթի՝ յուլիսի 28-ին, ընկերակցութեամբ Պատգ. Ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանի հանդիպում ունեցաւ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տէր Սիփան եպս. Քէչէճեանի հետ, որի ընթացքում համայնքի ընդհանուր կացութեան շուրջ տեղի ունեցաւ մտքերի փոխանակում: Այնուհետեւ հանդիպում ունեցաւ Թեմական խորհրդի անդամների հետ, որտեղ պատգամաւորն իր պատրաստակամութիւնը յայտնեց համայնքային խնդիրների լուծման ուղղութեամբ հարկ եղած համագործակցութիւնը ցուցաբերելու համար: