Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Տուրիզմի միջազգային կազմակերպութեան գլխաւոր քարտուղարը Իրանի իսլամական հանրապետութեանը ներկայացրել է որպէս տարածաշրջանում տուրիստներ ներգրաւող կարեւոր երկրներից մէկը:

Տուրիզմի միջազգային կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Թալեբ Ալռիֆահին երեքշաբթի երեկոյան Բեռլինի տուրիզմի միջազգային 48-րդ ցուցահանդէսի սեմին Գերմանիայում հաստատւած թղաթկիցների միութեան կազմակերպած մամլոյ ասուլիսում միջազգային տուրիզմի ոլորտում Իրանի զբաղեցրած դիրքի կապակցութեամբ ասել է փափուկ դիւանագիտութիւնը միշտ էլ օգտագործւել է տուրիզմի ընդլայնման եւ ամրապնդման ուղղութեամբ:

Ըստ ԻՌՆԱ-ի հաղորդման, Ալռիֆային ընդգծելով այն կէտը, որ անկասկած մի երկրում խաղաղութեան ու անդորրի եւ տուրիզմի զարգացման ու ընդլայնման դիւանագիտութեան գործադրման միջեւ ուղղակի կապ գոյութիւն ունի, ընդգծել է. «Իրականութեան մէջ մարդկային շփումները համարւում են ժողովուրդների ու պետութիւնների միջեւ կառուցողական կապերի հաստատման ճամփին արգելքների վերացման գլխաւոր ազդակները»:

Տուրիզմի միջազգային կազմակերպութեան գլխաւոր քարտուղարը նաեւ ընդգծել է, որ Իրանը տուրիզմի համար մշակութային ու պատմական հարուստ ժառանգութիւն ունի եւ պայմանները նպաստաւոր են Իրանում տուրիստների ներկայութեան համար: