Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Իրանը կարող է վերացնել Հայաստանի հետ վիզային ռեժիմը:

Հայաստանում Իրանի դեսպանատան լրատուական ծառայութիւնից «Երկիրն այսօր»-ին տեղեկացրել են, որ իրանական կողմն արդէն փոխանցել է վիզային ռեժիմը չեղարկելու՝ իր պատրաստակամութեան մասին, եւ այժմ սպասում են հայկական կողմի արձագանքին:  

Աւելի վաղ յայտնել էինք, որ Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Եգիպտոսի, Սիրիայի, Լիբանանի եւ Բոլիւիայի քաղաքացիները շուտով կարող են Իրան մուտք գործել առանց վիզայի: