Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Սպիտակ տան խօսնակը դրական բնորոշեց Իրանի հետ 5+1 խմբի համաձայնութիւնը:

Ըստ «Փրես Թի Վի»-ի հաղորդման, Սպիտակ տան խօսնակ Էռիկ Շուլցն ուրբաթ օրը յայտարարեց, թէ Ա.Մ.Ն.-ի հանրապետականների ու դեմոկրատականների մեծամասնութիւնն այն համոզման է, որ Լոզանում Իրանի եւ Շուեյցարիայի միջեւ կայացած համաձայնութիւնը վստահութիւն է ներշնչում:

Սպիտակ տան խօսնակն ընդգծեց, որ Ա.Մ.Ն.-ի հանրապետականներ ու դեմոկրատականներ տրամաբանական մօտեցում ունեն Լոզանում ձեռք բերուած համաձայնութեան հանդէպ եւ սա ուրախութիւն է պատճառում կառավարութեանը:

Էռիկ Շուլցն ասաց, թէ Իրանի եւ 5+1 խմբի միջեւ Լոզանում կայացած համաձայնութեան հանդէպ քննադատութիւնների ծաւալը փոքր է եղել:

Սպիտակ տան խօսնակն աւելացրեց, որ Ա.Մ.Ն. նախագահ Բարաք Օբաման Իրանի հետ համաձայնութեան կապակցութեամբ Կոնգրէսի անդամների պահանջած տեղեկութիւնները կը տրամադրի Կոնգրէսին:

Էռիկ Շուլցը նաեւ նշեց, որ Իրանի միջուկային խաղաղանպատակ աշխատանքների կապակցութեամբ վերջնական համաձայնութեան շրջանակի շուրջ միջուկային փորձագէտների գնահատականը եղել է դրական եւ դա վստահութիւն է փոխանցում Ա.Մ.Ն.-ի կառավարութեան: