Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Իրանի Իսլ. Հանրապետութեան ռադիօ-հեռուստատեսութեան հայերէն ռադիոժամի տնօրինութիւնից տեղեկանում ենք, որ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների միակ ռադիօն համարւող յիշեալ ձայնի հաղորդումները աւելացրել է մէկ ժամով:

Իրանի ռադիօ-հեռուստատեսութեան արտասահմանեան հաղորդումների հայերէն ռադիոժամի Թեհրանում հեռարձակւող հաղորդումները, կարելի է լսել ամէն օր երեկոյեան ժամը 6:50-ից մինչեւ 7:50, իսկ իրանական Ամանորի (Նոռուզ) առաջին կիսամեակից, երեկոյեան ժամը 7:50-ից մինչեւ 8:50՝ Թեհրանում՝ FM-ալիքի 99,5 մեգահերց յաճախականութեամբ:

68-ամեայ ռադիօն արտացոլում է Իրանի եւ աշխարհի լուրերը եւ իրանահայ համայնքի աշխատանքները: Երեքժամեայ եթեր արձակւող ռադոյի երկու ժամը հաղորդւում է Հայաստանում, իսկ մէկ ժամը լսելի է Թեհրանում:

Ռադիոյի ինտերնետային հասցէներն են՝ Armenian.irib.ir, Armeniaradio.am

Էլ. հասցէն՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Հեռ.՝ 22013761