Աղբիւր. www.hyeli.com

Օրեր առաջ, նախագահականի պաշտօնական կայքէջում տեղադրւել է «Քաղաքացիական իրաւունքի հռչակագիր»-ի նախնական տարբերակը: Այն պատրաստւել է Նախագահական գրասենեակի իրաւական հարցերի գծով տեղակալի կողմից:

Այս ուղղութեամբ, նախաձեռնող մարմինը հանդէս է եկել յայատարարութեամբ, որում դիմում է Իրանի հասարակութեան եւ քաղաքացիական բոլոր խաւերին, որպէսզի ընթերցելով «Քաղաքացիական իրաւունքի հռչակագիր»-ի նախնական տարբերակը, իրենց առաջարկներով ու քննադատումներով օգտակար հանդիսանան այն լրացնելու գործում՝ ուղղարկելով vpla[@]govir.ir էլեկտրոնային փոստին:

«Քաղաքացիական իրաւունքի հռչակագիր»-ը բաղկացած է երեք ընդհանուր բաժիններից՝ ընդհանուր կանոններ, քաղաքացու հիմնական իրաւունքները եւ «Քաղաքացիական իրաւունքի հռչակագիր»-ի իրականացման նպատակով ստեղծւած աշխատանքի, զարգացման եւ վերահսկման կազմակերպութիւն:

Հռչակագրի եկրորդ բաժնում յատուկ մաս է յատկացւել փոքրամասնութիւններին: Այն բաղկացած է երկու կէտերից.

3-րդ յօդւածի 116-րդ մաս. Պետութեան պարտականութիւնն է յարգել քաղաքացիների մշակութային, կրօնական, լեզւական եւ ցեղային բազմազանութիւնը:

3-րդ յօդւածի 117-րդ մաս. Ծիսական արարողութիւնների կազմակերպումը եւ դրանցում ներկայանալը, ազատ է այն կրօնների համար, որոնք պաշտօնապէս ճանաչւած են Սահմանադրական օրէնքում:

Ենթադրում ենք, որ որպէս Իրանի քաղաքացի, մեզանից իւրաքանչիւրին կը հետաքրքրի հռչակագրի բովանդակութիւնը: Այսպիսով, եթէ ցանկանում էք տեղեկանալ նախնական հռչակագրի մանրամասնութիւններից, այցելէք այստեղ: