Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Իրանի խորհրդարանի նախագահ՝ Ալի Լարիջանին, ասել է. “Վստահաբար,  միջպետական տնտեսական յանձնաժողովների համատեղ նիստերի արդիւնքում,  Իրան¬Հայաստան տնտեսական ու արդիւնաբերական համագործակցութեան նոր  փուլ է սկսւելու”:

Հայաստանի Սփիւռքի նախարար՝ Հրանուշ Յակոբեանի հետ հանդիպման  ընթացքում գոհունակութիւն յայտնելով Հայաստանի վարչապետի Թեհրան  կատարած այցելութեան արդիւնքների կապակցութեամբ՝ Լարիջանին կարեւորել  է Խորհրդարանների միջեւ գործակցութիւնների խորացման դերակատարութիւնը:

Ալի Լարիջանին միեւնոյն ժամանակ նշել է թէ՝ Իրանի Իսլամական  Խորհրդարանը  հովանաւորում  է   Իրան¬Հայաստան  յարաբերութիւնների  ընդլայնումը:

Նոյն  հանդիպմանը   Տկն.  Յակոբեանը,  Հայաստանի  պետայրերի  ջերմ  ողջոյնները  փոխանցելով   պրն.  Լարիջանիին,  Հայաստանի  վարչապետի  Իրան  կատարած  վերջին  այցելութիւնը  չափազանց  արգասաբեր  գնահատելով,  ասել  է. “Իրանի  ու  Հայաստանի  պետայրերի  բանակցութիւնները,  նշանակալի  նւաճումներ  են  արձանագրել  երկու  երկրի  տնտեսական  ոլորտում”: