Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Իրանի տուրիստական գրաւչութիւնները ներկայացնելու նպատակով ինտերնետային արշաւի պաստասխանատուն տեղեկացրել է, որ վիրտուալ աշխարհում այս նախագիծը մեծ ընդունելութեան է արժանացել:

Թեհրանում լոյս տեսնող «Դոնյայէ էղթեսադ» (տնտեսութեան աշխարհը) օրաթերթին տւած զրոյցում Մ.Ա.Կ.-ի պաշտօնեայ եւ «Պէտք է տեսնել Իրանը» (Must See Iran) արշաւի պատասխանատու Ալի Էռաղչին ասել է. «Արշաւը սկսւելով, բոլորին կոչ է արւել ինտերնետային կայքում տեղադրել Իրանի տուրիստական գրաւչութիւնների մասին իրենց լուսանկարները»:

Էռաղչին ասել է, որ նախագիծն ընդառաջւել է CNN-ի , BBC-ի , «Վաշինգտոն փոստ»-ի, «Գարդիան»-ի, «Ռոյտերզ»-ի, «Նիւ Եորք թայմզ»-ի, «Ֆրանս-24»-ի եւ Շւէյցարիայի ռադիօ-հեռուստատեսութեան կողմից: