Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Թեհրանում Մ.Ա.Կ.-ի գրասենեակի փողոցի անունը «Գազա»-ի է փոխւել:

«Թասնիմ» գործակալութեան հաղորդմամբ, Թեհրանի քաղխորհրդի անդամները երեքշաբթի օրւայ նիստում, քւէարկութիւն են անցկացրել Իրանի Ա.Գ.-ի նախարարութեան առաջարկով Թեհրանում Մ.Ա.Կ.-ի գրասենեակի փողոցի անունը «Գազա»-ի փոխելու համար:

Անդրադառնալով Իրանի Ա.Գ.-ի նախարարութեան կողմից առաջարկի իրականացմանը, Թեհրանի քաղխորհրդի նախագահ Ահմեդ Մասջեդ Ջամեին ասել է. «Քանի որ Գազայի պատերազմի ամենադաժան ոճրագործութիւնը մանկասպանութիւնն է եղել, առաջարկում եմ փողոցը «Գազայի երեխաներ» անւանել»: