Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Ստացւած վերջին լուրերի համաձայն՝ Թեհրանում «Իրան-140» ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհւել է 38  մարդ:

Իրանի ուսանողների լրատւական գործակալութիւն՝ Ի.Ս.Ն.Ա.-ի հաղորդման համաձայն՝ օգոստոսի 10-ի  առաւօտեան Թեհրանում  «Իրան-140» ինքնաթիռի վթարւելու հետեւանքով զոհւել  է  38 ուղեւոր եւ առնւազն 10 հոգի էլ ծանր վնասւածք են ստացել:

Ինքնաթիռը  տեխնիկական անսարքութեան պատճառով գետնին է բախւել թռիչքից րոպէներ  անց: Ինքնաթիռը Թեհրանից թռչում էր Թաբաս քաղաք:

«Իրան-140» ինքնաթիռն ունէր 48 ուղեւոր: