Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Իրանի մշակութային ժառանգութեան, ձեռքի արհեստի եւ զբօոսաշրջութեան կազմակերպութեան նախագահ՝ Մասուդ Սոլթանիֆառի տեղեկացմամբ, 2014 թւականին Իրան այցելած արտասահմանեան զբօսաշրջիկների թիւը կրկնապատկւել է։

Չորեքշաբթի, Սաման քաղաքի բնակչութեան հաւաքում պրն. Սոլթանիֆառն ասել է. «Ապրիլից մինչեւ յունիս Իրան այցելած արտասահմանցի զբօսաշրջիկների թիւը 200 տոկոս աճ է արձանագրել։

Նա յաւելել է. «Առկայ պոտենցեալների ու հնարաւորութիւնների կողքին, իսլամական Իրանը օժտւած է նաեւ դրական մթնոլորտով»։