Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

ԻԻՀ նախագահն ընդգծել է պաղեստինցի վիրաւորներին ընդունելու և բուժելու համար Իրանի պատրաստակամութիւնը:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ակնարկելով Գազայի անմեղ ու անպաշտպան ժողովրդի դէմ սիոնիստական ցեղապաշտ ռեժիմի վայրագ յարձակմանն ասել է, որ դժբախտբար թոյլ չեն տալիս, որ Իրանի դեղորայաքային օժանդակութիւններն ու բժշկական խմբերը Գազա մեկնեն:
Իրանի լուրերի կենտրոնական ծառայութեան հաղորդման համաձայն Ռոհանին երեքշաբթի երեկոյեան հանդիպելով մի խումբ մարզիկների և խոր ցաւ յայտնելով վերջին իրադարձութիւնների կապակցութեամբ ասաց. «Դժբախտաբար աշխարհում քիչ պատերազմներ կան, որի ընթացքում մի փոքր խումբ առանց զէնքի կամ սահմանափակ քանակութեամբ զէնքով գտնւի կատարեալ պաշարման մէջ և դէմ հանդիման կանգնի մի խումբ ցեղապաշտների դաժանութեանն ու վայրագութիւններին»:
Ռոհանին ասաց. «Պաղեստինի բռնահարւած կանանց ու երեխաների դաժան ու վայրագ սպանութիւնը արդիական ու մահաբեր զէնքերով, ցաւ է պատճառում բոլոր մուսուլմանների ու իրանցիների սրտերին»:
ԻԻՀ նախագահն ընդգծելով այն կէտը, որ հաւատացած ենք միշտ էլ ոտնձգիչները պարտւում և աշխարհի բռնահարւածները յաղթում են, յոյս յայտնեց, որ բոլոր մուսուլմանների աղօթքով սիոնիստ ոտնձգիչների դիմաց Պաղեստինի ժողովրդի յաղթանակի և ուրախութեան ականատես լինենք:
Այդ հանդիպման ընթացքում ԻԻՀ նախագահը զրուց ունեցաւ մի խումբ մարզիկների, այդ թւում ԻԻՀ ֆուտբոլի ազգային հաւաքականի իրանահայ անդամ Անդրանիկ Թէյմուրեանի հետ: