Աղբիւր՝ www.asbarez.com

 

Ֆուտբոլի Իտալիայի ազգային խմբի մէջ հանդէս է գալու ազգութեամբ հայ մի ֆուտբոլիստ։ ՖԻՖԱ-ի պաշտօնական կայքէջը գրում է, որ Իտալիայի խմբի պաշտպաններից Մաթէօ Տարմեանը ազգութեամբ հայ է։ Նա այս տարի առաջին անգամ լինելով հրաւիրւել է ազգային խումբ։ Տարմեանը 2011-ից ի վեր մաս է կազմում իտալական «Թորինօ» խմբին։ Նա ծնւել է իտալական Լենիանօ քաղաքում։ Իտալիայի ազգային խումբը աւարտախաղերի իր առաջին հանդիպումը ունեցաւ Անգլիայի ազգային խմբի հետ եւ առաւելութեան հասաւ 2-1 արդիւնքով։ Տարմեանը խմբի մէջ էր եւ մինչեւ խաղաւարտը մասնակցեց մրցումին։