Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Ըստ Ի.Ռ.Ն.Ա.-ի հաղորդման, ի հետեւումն Թուրքիայի անվտանգութեան կազմակերպութեան պետին վերագրւող ձայնագրութեան հրապարակման, այդ երկրի Ա.Գ. նախարարութիւնը հաստատելով Սիրիայի հարցով նիստի գումարման փաստը, մի հաղորդագրութեամբ յայտարարել է, որ այդ  գաղտնի նիստի ձայնագրութեան տարածումը երկրի ազգային անվտանգութեան դեմ ուղղւած լրտեսական քայլ է համարւում:

Թուրքիայի Ա.Գ. նախարարութիւնը հաղորդագրութեան մէջ նշել է, որ երկրի անվտանգութեան շուրջ արծարծւած թեմաների գաղտնալսումն ու հրապարակումը մեծ յանցանք եւ երկրի ազգային անվտանգութեան դէմ ուղղւած  լրտեսական քայլ է համարւում:

Էրդողանի ընդդիմադիրների կողմից հրապարակւած մի ձայնագրութեան մէջ, Թուրքիայի անվտանգութեան կազմակերպութեան պետ Հաքան Ֆիդանին վերագրւող մի ձայն ասում  է, թէ կարող է պատրւակներ ստեղծել Սիրիայի տարածք զինւորական միջամտութիւն կատարելու համար:

Թուրքիայի  Զ.Լ.Մ.-ները միայն անդրադարձել են «Իւթիւբ»-ում նման տեսանիւթի առկայութեանը եւ հրաժարւել են այդ ուղղութեամբ մանրամասների  հրապարակումից: