Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Իրանի իսլամական հանրապետութիւնը, Իրաքի, Աֆղանստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Պակիատանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Թուրքմենիայի, Ուզբեկստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցութեամբ ՄԱԿ-ի գլխաւոր կենտրոնավայրում կազմակերպել է պատմական Նովռուզի համատեղ տօնակատարութիւնը:

Ըստ ԻՌՆԱ-ի հաղորդման, այդ հանդիսութեան ընթացքում, որին Նիւ-Եորքում բնակւող իրանցիներից բացի նաեւ մասնակցել էին աշխարհի տարբեր երկրների դեսպաններ ու դիւանագէտներ, ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի տեղակալ Եան Էլյասոնը, Նովռուզը նշող տարածքին մաս կազմող երկրների դեսպանների հետ միասին իրենց տեսակետներն են արտայայտել պատմական այդ հին տօնի կապակցութեամբ:

Այդ հանդիսութեան ընթացքում ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի տեղակալ Եան Էլյասոնն ակնարկելով Նովռուզի տօնի զուգադիպութեանը գարնան առաջին օրւայ հետ, ասել է. «Գարունը բնութեան խաղաղութեան հասնելու պահը եւ մեր համատեղ յոյսերի ու ներշնչանքների, ինչպէս նաեւ միջազգային խաղաղութեան, համախոհութեան ու արդարարութեան հաստատման մեր համատեղ իղձի արտացոլումն է»:

ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ղոլամհոսէյն Դեհղանին նաեւ ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլեայի վաւերացմամբ Նովռուզի համաշխարհային տօնի ներառումը ՄԱԿ-ի օրացոյցում երեքհազարամեայ վաղեմութեամբ այդ տօնի նշանակութեան արտայայտիչն է համարել եւ աւելացրել է. «Այսօր Իրանից բացի ազգային ու կրօնական տարբեր կողմնորոշումներով 300 միլիոն բնակչութեամբ այլ ժողովուրդներ նաեւ նշում են այդ տօնը»: