Աղբիւր՝ www.asbarez.com

 

Տեղեկատւական անվտանգութեան մասնագէտ Սամւէլ Մարտիրոսեանը «Google» որոնողական համակարգի վրայ ստեղծել է նաեւ «Սփիւռքի մամուլի որոնում» փնտրող համակարգը: Համակարգը հասանելի է իր իսկ յղումով կամ կարճ յղումով՝ «Bit.ly/spyurq» կամ «Kg.am/spyurq»: «Այս պահին համակարգում ներառւած են հայկական Սփիւռքի մօտ հինգ տասնեակ կայքեր»,- յայտնել է նա:

Համակարգը որոնում է միայն հայկական Սփիւռքի լրատւական կայքերի մէջ, փնտրում է նորութիւններ եւ լուսանկարներ: «Նորութիւնները ֆիքսւել են այնպէս, որ գալիս են ըստ ժամանակի, այսինքն՝ առաջինն այն նորութիւնը, որը եղել է ամենավերջինը, յետոյ՝ միւսը, եւ այդպէս շարունակ: Աջ անկիւնից կարելի է փոխել եւ ընտրել՝ ըստ ամենահամապատասխանող նիւթի: Լուսանկարների բաժնում հակառակն է, նախնական դրւած է ըստ նիւթի համապատասխանութեան, աջից կարելի է ընտրել ըստ ժամանակի»,- բացատրել է նա: