Աղբիւր՝ www.yerkir.am

Թուրքիայի քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան հայ պատգամաւոր Կարօ Փայլանը Twitter-ում գրառում է կատարել բանտում գտնւող հայամէտ թուրք գործարար, հասարակական գործիչ Օսման Քաւալայի վերաբերեալ:

«Մեր սիրելի Օսման Քաւալան 1 տարի է` բանտում է, եւ դեռեւս մեղադրական եզրակացութիւն չկայ: Ազատ արձակէք Քաւալային»,-գրել է նա:

Քաւալան կալանաւորւել էր 2017թ. նոյեմբերի 1-ին` Թուրքիայում 2016թ. յուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական յեղաշրջման փորձի առնչութեամբ հետաքննութեան շրջանակներում: Նա մեղադրւում է Թուրքիայի «սահմանադրութիւնը խախտելու եւ իշխանութիւնը տապալելու փորձի մէջ»: Քաւալան պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի ընտանիքի մտերիմներից է եւ ակտիւօրէն պայքարում է Դինքի սպանութեան գործով արդար դատավարութեան հասնելու համար: 2016թ. ապրիլի 24-ին Քաւալան Երեւանում այցելել էր Հայոց ցեղասպանութեան յուշահամալիր եւ յարգանքի տուրք մատուցել զոհերի յիշատակին: