Աղբիւր՝ www.yerkir.am

Իրանի Սպահան քաղաքում անցկացւող փառատօնի շրջանակում՝ Հայաստանից մասնակցել էր Հայոց Ցեղասպանութեան թեմայով «Կանչ» ֆիլմը: Կազմակերպիչների դասաւորութեամբ  սեպտեմբերի 4-ին մամուլի ասուլիս կայացաւ սոյն ֆիլմի սցենարիստ Սամուէլ Թադէոսեանի հետ, որտեղ նա ներկայացնելով ֆիլմը, ակնարկ ունեցաւ նաեւ Հայոց Ցեղասպանութեան իրողութեանը: Սցենարիստի արտայայտութիւնները նոյնութեամբ պարսկերէնի թարգմանւեցին իրանահայ Մեղրի Ղուկասեանի միջոցով, սակայն անգլերէն լեզւի թարգմանիչը (ազգութեամբ պարսիկ), պատճառաբանելով, թէ ժիւրիի կազմում ներկայ են ազգութեամբ թուրք արւեստագէտներ, խուսափեց նոյնութեամբ թարգամանել խօսքը եւ «Հայոց Ցեղասպանութիւնը կատարւել է Օսմանական Թուրքիայի միջոցով» նախադասութեան  փոխարէն ասաց. «Հայոց Ցեղասպանութիւնը կատարւել է մի խմբի միջոցով», որից յետոյ հայ թարգմանիչը կանխեց իր գործընկերոջ ելոյթը եւ շտկելով խօսքը, անգլերէնով բացատրեց սցենարիստի իրական խօսքը: Արդիւնքում ժիւրիի թուրք անդամները թողեցին դահլիճը, իսկ պարսիկ թարգմանիչը հայցեց Սամուէլ Թադէոսեանի ներողամտութիւնը: