Աղբիւր՝ www.yerkir.am

Ադրբեջանական պետական «Մշակոյթ» հեռուստաալիքի եթերով հեռարձակւել է «Անցեալից՝ ապագայ» հաղորդումը, որի ժամանակ քննարկւել է  ժամանակակից Ադրբեջանի տարածքում հին քրիստոնէական յուշարձանների թեման. յայտնում է Русарминфо-ն:

Հաղորդավարուհին առաջարկել է դիտել հին Ադրբեջանի քարտէզը, եւ էկրանին յայտնւել է հին քարտէզ, որի վրայ պատկերւած է եղել Մեծ Հայքը, ինչպէս նաեւ Կովկասեան Ալբանիան, որն ադրբեջանցիներն «ադրբեջանական» պետութիւնն են համարում:

Միեւնոյն ժամանակ,  ցուցադրւած քարտէզից բացակայել են Արցախ, Ուտիք և Փայտակարան  նահանգները:

Այդ քարտէզի ցուցադրումը առաջացրել է ադրբեջանցիների դժգոհութիւնը: