Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Նախորդ 7 տարիներին, երբ Ադրբեջանն արցախա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում սկսել է կիրառել անօդաչու թռչող սարքեր, հասցրել է կորցնել 22 ԱԹՍ: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել Արցախի Պաշտպանութեան բանակի մամուլի խօսնակ Սենոր Հասրաթեանը։

«Արցախա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում հակառակորդը սկսել է անօդաչու թռչող սարքեր կիրառել 2011 թւականից: Այդ պահից առայսօր ՊԲ-ի կողմից ձեռնարկւած կանխարգելիչ միջոցառումների արդիւնքում շարքից հանւել է թշնամական 22 անօդաչու թռչող սարք, որից մէկը 2011թ. սեպտեմբերի 12 -ին՝ Մարտունու շրջանի Վազգենաշեն գիւղի մերձակայքում, 20-ը՝ 2016թ. ապրիլի 2-ից 30-ն ընկած ժամանակահատվւածում, իսկ 1-ը ապրիլեան գործողութիւններին յաջորդած ժամանակաընթացքում: Նոյն ժամանակահատւածում ՊԲ-ն կորցրել է 3 ԱԹՍ»,-գրել է Սենոր Հասրաթեանը: