Աղբիւր՝ www.yerkirmedia.am

ermenihaber.am-Անկարայի «Hilton» հիւրանոցում կայացել է  Թուրքիայի քրդամէտ «ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան» (ԺԴԿ-HDP) ժողովը, որի ընթացքում հրապարակւել է կուսակցութեան նախընտրական ծրագիրը: Այն կեանքի կը կոչւի, եթէ HDP-ն յաղթի յունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրութիւններում:

Վերոնշեալ ծրագրի հեղինակն է Սելահհաթթին Դեմիրթաշը, ով հանդիսանում է HDP-ի կողմից առաջադրւած նախագահի թեկնածու: Նա այժմ բանտում է:

Ծրագրում խօսւում են ինչպէս ներքին, այնպէս էլ արտաքին քաղաքականութիւնում իրականացւելիք քայլերի եւ փոփոխութիւնների մասին:

Արտաքին քաղաքականութեան վերաբերեալ  հատւածում խօսւում է նաեւ հայ-թուրքական յարաբերութիւնների հեռանկարի մասին:

«Հայաստանի նկատմամբ կիրառւող տնտեսական արգելքը (էմբարգօ) վերացւելու է, տնտեսական ոլորտում իրականացւելու են անհրաժեշտ քայլեր, զարգացւելու են քաղաքական եւ դիւանագիտական յարաբերութիւնները: Թուրքիայի կողմից միակողմանի փակւած հայ-թուրքական սահմանը բացելու ենք առանց նախապայմանների: Աջակցելու ենք Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգաւորմանը միտւած ջանքերին»,-ասւած է ծրագրում: