Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Երուսաղէմի հայոց պատրիարքարանը նախկինում իրեն պատկանող կալւածքները վերադարձնելու համար դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան։ Այս մասին յայտնում է Ermenihaber-ը:

Պատրիարքարանը ժամանակին Պոլիսում բազմաթիւ կալւածքներ է ունեցել, որոնք 1973 թւականից յետոյ բռնագրաււել են պետութեան կողմից։ Երուսաղէմի հայոց պատրիարքարանը իր իրաւունքները վերականգնելու համար Թուրքիայի տարբեր դատարաններում իրաւական պայքար է մղել։ Քանի որ մինչ այժմ որևէ արդիւնք չի արձանագրւել, Երուսաղէմի պատրիարք Նուրհան արք. Մանուկեանը դիմել է Սահմանադրական դատարան։