Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Թուրքիայում քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան պատգամաւոր Լեզգին Բօթանը 19 առանձին հարցում է յղել վարչապետ Բինալի Յըլդըրըմին` այժմեան Թուրքիայի տարածքում եղած ու վերացման վտանգի տակ գտնւող 19 լեզուների ու դրանցով խօսող փոքրամասնութիւնների խմբերի խնդիրների վերաբերեալ:

Yerkir.am-ի փոխանցմամբ`պատգամաւորն իր հարցումների ցանկում ներառել է նաեւ հայերԷնի եւ Համշենի հայկական բարբառի մասին առանձին հարցումներ:

Նա ուշադրութեան է արժանացրել այն փաստը, որ այն տարածքները, որտեղ իր իշխանութիւնն է ստեղծել ժամանակակից Թուրքիան, խօսել ու խօսում են բազմաթիւ լեզուներով, որոնք մեծ մշակութային ժառանգութիւն են այս տարածքների համար, սակայն, ըստ պատգամաւորի` դրանց գոյութիւնը վտանգւած է, իսկ որոշներն արդէն իսկ վերացել են:

Պատգամաւորը յիշեցրել է, որ, այս ամէնը գիտակցելով,  Թուրքիայի կրթական համակարգում, որպէս մայրենի լեզու, շարունակւում է ճանաչւել միայն թուրքերէնը: