Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի` 2016 թւականի այցերին նւիրւած յատուկ փոստային նամականիշներ են լոյս տեսել: Նամականիշների շարքում յատուկ տեղ է զբաղեցրել Հայաստան կատարած պատմական այցի վերաբերեալ թողարկւած նմուշը:

Նամականիշի վրայ պատկերւած է Ֆրանցիսկոս պապը, իսկ նրա թիկունքին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանութեան յուշահամալիրն է:

Վատիկանի պաշտօնական կայքում նշւում է, որ նամականիշի հեղինակը Դանիէլայ Լոնգոն է, ով պատկերել է Ծիծեռնակաբերդում Հռոմի պապի աղօթքի պահը:

Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել յունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնէական երկիր» խորագրով: